Մեծ Բրիտանիայի Լեյբորիստների կուսակցությունը մտադիր է բարձրացնել տրանսազգային ընկերությունների հարկերը, որոնց մեջ են Google, Starbucks, Amazon և Vodafone կայքերը, որպեսզի նրանք վճարեն «հարկերի արդար» բաժին, իսկ երկրի իշխանությունը հնարավորություն ունենա հրաժարվելու կոշտ տնտեսական քաղաքականությունից, հայտնում է Reuters-ը:
Իրենց ծրագրերը Լեյբորիստները մտադիր են իրականացնել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական հաջորդ ընտրություններում հաղթելուց հետո:
«Մենք պետք է ապացուցենք բրիտանացի ժողովրդին, որ մենք կարող ենք տնտեսությունն ավելի լավ ղեկավարել, քան հարուստ էլիտան, որը հիմա ղեկավարում է»,- հայտարարել է Լեյբորիստական կուսակցության մամլո քարտուղար Ջոն Մաքդոնելը:








































