Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը հաստատել է, որ չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից նախատեսված ժամանակից շուտ, հայտնում է Reuters-ը:
Նրա փաստաբանի հրատարակած հայտարարությունում Բլատերը հաստատում է, որ ոչինչ չի արել հակաօրինական և անպատշաճ, և մնում է նախագահի պաշտոնում:
Սեպտեմբերի 25-ին Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը դատական գործ է սկսել Բլատերի դեմ: Հայտարարվել է նաև, որ հնարավոր է նա հեռացվի իր պաշտոնից:












































