Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն և պաշտպան Խորդի Ալբան մարզվել են ընդհանուր խմբում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Դարպասապահը խաղադաշտ դուրս չէր եկել օգոստոսի 29-ից, իսկ պաշտպանը՝ սեպտեմբերի 16-ից:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն առաջիկայում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում կմրցի Լևերկուզենի «Բայեր»-ի հետ:








































