Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Ինչ սեպտեմբեր է հաջորդելու բաց թողնված օգոստոսին

Հայ-ադրբեջանական սահմանում, շփման գծում հերթական անգամ մեծ լարվածությունը, որն ունի նաև աննախադեպ դրսևորումներ հակառակորդի գործողությունների ծավալների մասով, Հայաստանում ըստ էության կրկին դարձել է Հայաստանի զինված ուժերի շուրջ հասարակական էներգետիկայի համախմբման, այսպես ասած՝ մոբիլիզացման առիթ:

Նման իրավիճակ էր նախորդ տարի օգոստոսին, երբ հայկական ստորաբաժանումները ադրբեջանական զինուժի ոտնձգություններին տվեցին հուժկու պատասխան: Այսօր իրավիճակը կրկնվում է, և հասարակությունը փորձում է ամեն կերպ հոգեբանական աջակցություն ցուցաբերել հայկական զինուժին: Եվ այս հանգամանքը, իհարկե, միանգամայն տրամաբանական ու օրինաչափ է, այլ կերպ լինել անգամ չէր կարող:

Խնդիրը, սակայն, այն է, որ այլ կերպ լինել չէր կարող, սակայն կարող է և ըստ էության պետք է լինի ավելին: Այսինքն՝ Հայաստանին անհրաժեշտ է ավելին, քան լարվածության բռնկման պահերին հասարակություն-բանակ էներգետիկ միահյուսումը: Դա նվազագույնն է, որը բավարար է տվյալ իրավիճակներում, սակայն խիստ անբավարար է ժամանակային տարածական կտրվածքում:

Հասարակություն-բանակ այդ միահյուսումը պետք է ինչ-որ արդյունք տա հետագայի համար, այսինքն՝ պետք է լինի ձնագնդիի էֆեկտը: Այդ միահյուսումը պետք է կատարի ոչ միայն կարճատև դեր՝ լոկ լարվածության պահերին, իսկ դրանից հետո ամեն ինչ ըստ էության վերադառնա «զրոյական» դիրքեր, այլ պետք է հանդիսանա լիովին նոր իրականության գալու անկյունաքար: Ընդ որում՝ ոչ միայն մարտական կամ ռազմական նոր իրականության, շփման գծի նոր իրականության, այլև առաջին հերթին ներպետական նոր իրականության:

Ասել կուզի՝ բանակի և հասարակության էներգետիկ այդ միահյուսումը պետք է ունենա ոչ միայն մարտական արդյունքներ շփման գծում, այլ նաև կոնկրետ արդյունքների պետք է բերի նաև ներպետական կյանքում, հասարակական կյանքում՝ իր շարունակությունն ունենալով արդեն նաև լարվածության փուլերից հետո: Եվ այդ շարունակությամբ հանդերձ՝ հնարավոր հաջորդ փուլերում Հայաստանը կլինի անկասկած զգալիորեն շատ ավելի դիմադրողունակ և անվտանգ, եթե էներգետիկ այդ իդենտիֆիկացիան իր դրսևորումն ունենա նաև ներպետական կյանքի վերակազմակերպման գործում:

Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ հասարակությունն իր պարտքը չպետք է համարի լոկ հոգեբանորեն աջակցել բանակին այն պահերին, երբ իրավիճակը սահմանին լարված է: Հասարակությունն իր խնդիրը պետք է համարի երկրի ներքին կյանքում գալ այնպիսի մի իրողության, այնպիսի որակների, հարաբերությունների և համակեցության այնպիսի կանոնների, որոնք Հայաստանը դարձնելով արդիական և կայուն զարգացող պետություն՝ ըստ էության կհանդիսանան նաև առավել մարտունակ դարձող բանակի ամուր հենարան:

Եվ այս իրավիճակում, եթե հասարակությունը լարված մարտական փուլերում աջակցում է բանակին, ապա այսպես ասած՝ հետլարվածության շրջանում արդեն բանակը պետք է աջակցի արդարացի կառավարման, արդյունավետ կառավարման, օրինականության և իրավականության հաստատման հասարակության պայքարին: Որովհետև միայն փոխադարձ այդ օգնությունն է, որ կարող է էապես փոխել Հայաստանի պետական որակները: Իսկ որ դրանք աճող մարտահրավերներին ու սպառնալիքներին զուգահեռ ունեն էական փոփոխության կարիք՝ որևէ մեկի համար չի կարող լինել քննարկման առարկա՝ իհարկե, անհույս իշխանասերներից բացի:

Նախորդ տարի օգոստոսից հետո մենք՝ և բանակը, և հասարակությունը, բաց ենք թողել կարևոր պահը, իդենտիֆիկացիայի ձնագնդի էֆեկտի կարևոր հնարավորությունը: Ու նաև հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը շարունակել է իր սանձարձակությունը: Սակայն այստեղ, իհարկե, առաջին հերթին առկա է իշխող համակարգի, այդ թվում նաև՝ բանակի ղեկավարության պատասխանատվությունը:

Խնդիրը շատ պարզ է՝ «էլիտան» շարունակո՞ւմ է իր անձնական շահերի համար օգտագործել բանակ-հասարակություն իդենտիֆիկացիան, որ ուժգնանում է նման լարված իրավիճակներում, թե՞, այնուհանդերձ, առաջնային է դիտարկվում պետական շահը, ու ի վերջո՝ այդ իդենտիֆիկացիան վերածվում է առավել կայուն և երկարատև ներքին պրոցեսի:

Առայժմ «էլիտան» կատարում է այդ պրոցեսին խանգարող դեր և, լարված իրավիճակներում թույլ տալով այդ էներգետիկ միահյուսումը, դրանից հետո անում է ամեն ինչ՝ համակարգային էֆեկտով շարունակություն թույլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում