Starslife.ru-ի փոխանցմամբ՝ Ջենիֆեր Գարների ու Բեն Աֆլեկի ամուսնալուծությունը միայն գովազդային հնարք էր, որպեսզի ուշադրություն դարձվի դերասանի մասնակցությամբ նոր ֆիլմին։ Այս տարվա ամռանը համացանցում լուրեր էին տարածվել դերասանական զույգի ամուսնալուծության որոշման մասին, ինչի պատճառը Բենի անհավանական զբաղված լինելն է և դավաճանությունը։
Ենթադրվում էր, որ դերասանը տևական սիրավեպ է ունեցել իր երեխաների դայակ Քրիստին Օուզունյանի հետ, շատ է խմել և քիչ ժամանակ է հատկացրել ընտանիքին: Ինչպես և յուրաքանչյուր ողջամիտ կին՝ Ջենիֆերը որոշել է, որ ընտանիքը ոչինչ չի կորցնի, եթե նա ամուսնալուծվի Բենից։ Անգամ հաղորդվում էր, որ Ջենն արդեն իսկ ամուսնալուծության հայտ է ներկայացրել։ Սակայն մեկ ամիս առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Բենը կարողացել է համոզել Ջենիֆերին։ Այժմ էլ հաղորդվում է, որ Ջենիֆերը Բենից սպասում է իր չորրորդ երեխային։









































