Սեպտեմբերի 29-30-ը Լիտվայի «Զոկնյայ» ավիաբազայում և երկրի օդային տարածքում կանցկացվեն ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների ռազմաօդային ուժերի զորավարժությունները։ Այս մասին հայտնում է բալթյան հանրապետության ՊՆ-ն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
ՆԱՏՕ-ի կողմից 22-րդ անգամ անցկացվող Բալթյան տարածաշրջանի (Baltic Region Training Event XXII) ռազմաօդային զորավարժություններին կմասնակցեն մարտական ինքնաթիռներ Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Նորվեգիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաև դաշինքի գործընկերներ Ֆինլանդիայից և Շվեդիայից։
Զորավարժությունների նպատակն է օդային տարածքի վերահսկողության համակարգի կատարելագործումը, ցամաքային ծառայությունների և Բալթյան երկրների երկնքում պարեկող ՆԱՏՕ-ի ադամների կործանիչների փոխգործակցությունը։









































