Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարևոր է արաբական երկրում հրադադարին հասնելու համար, սակայն նա չի կարող կապված լինել երկրի խաղաղ ապագայի երկարաժամկետ հեռանկարի հետ։
Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: «Ոչ վաղ անցյալում սիրիացի մեկ ընդդիմադիր Բեռլինում հայտարարեց, որ խնդիրն այն է, որ առանց Ասադի Սիրիայում չի լինի հարդադար, իսկ Ասադի հետ Սիրիան ապագա չի ունենա։
Դա երկընտրանք է սիրիական ընդդիմության համար, և դա երկընտրանք է մեզ համար։ Սիրիայի թեման քննարկվելու է ՄԱԿ-ի ԳԱ-ում։ Կարծում եմ, որ մենք պետք է համակարգենք մեր քայլերը։ Անիմաստ է այն, որ Ռուսաստանը ձեռնարկի մի գործողություն, իսկ Արևմուտքը փորձի արձագանքել դրանց և փնտրի իր հնարավորությունները»,- ասել է նա։
Մեկնաբանելով ոչ վաղ անցյալում Մերկելի արած հայտարարությունները, թե Ասադը պետք է մասնակցի Սիրիայի քաղաքական գործընթացին՝ Շտայնմայերը հայտարարել է, որ դա չի նշանակում, թե Գերմանիայի կառավարությունը երկխոսելու է Ասադի հետ, և որ կանցլերը դա ասել է լայն համատեքստում։











































