Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորք ժամանելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը մասնակցելու է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի աշխատանքներին, հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է խուսափի դատական հետապնդումից, անգամ եթե կարողանա մասնակցել երկրի անցումային քաղաքական գործընթացին։
Քեմերոնը հայտարարել է, որ Ասադը չի կարող Սիրիայի խնդրի երկարաժամկետ քաղաքական որոշման մասնիկ լինել, և որ նա տեղ չունի երկրի ապագայում։ Քեմերոնը նշել է, որ այդ հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխվել, և Ասադը պետք է գործ ունենա միջազգային դատարանի հետ։
Դրա հետ մեկտեղ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում համագործակցել Ռուսաստանի հետ։












































