Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Համարժեք արձագանքի բացակայությունն ագրեսորի կողմից ընկալվում է որպես լուռ համաձայնություն. Խաչատուր Քոքոբելյանը` Ուորլիքին

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ և ԼՂՀ սահմանին տիրող վերջին օրերի աննախադեպ լարվածության առիթով դիմել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

«Ն. Գ. պարոն Ջեյմս Ուորլիք,

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ

Մեծարգո պարոն Դեսպան,

Ես չեմ կարող իմ մտահոգությունը և վրդովմունքը չարտահայտել, մեզ համար այս դժվարին օրերին, Ձեր` ծայրաստիճան զգուշավորությամբ կատարված և Հայաստանի ու Ադրբեջանի պահվածքի միջև հավասարություն դնող ուղերձների և հայտարարությունների վերաբերյալ, որոնցում ակնհայտորեն անտեսվում է Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի խաղաղ բնակչության ակնհայտ հրետակոծությունը, որն ընդգրկել է գրեթե ամբողջ հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը: Դրա հետևանքով, ցավոք, զոհվել են 3 հայ կանայք և վիրավորվել 4 խաղաղ բնակիչներ, իսկ Լեռնային Ղարաբաղում զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծության հետևանքով զոհվել են 4 զինծառայող և ևս 16-ը վիրավորվել:

Համոզված եմ, որ անհնար է նպաստել զինադադարին, առավել ևս խաղաղության հաստատմանը առանց Ձեր և Մինսկի խմբի կողմից, ադրբեջանական ագրեսիային և խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական պատերազմական գործողություններին անաչառ և համարժեք գնահատականներ տալու: Մինչդեռ այդ գնահատականի և համարժեք արձագանքի բացակայությունն ագրեսորի կողմից ընկալվում է որպես լուռ համաձայնություն՝ իր անպատիժ և սանձարձակ պատերազմական գործողություններին, ինչն էլ ուղեկցվում է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ և սանձարձակ հռետորաբանությամբ, որը չի նպաստում կայուն զինադադարի հաստատամանը և չի բխում իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորություններից: Իսկ այդ ամենը կարող է հանգեցնել նոր` անխուսափելի պատերազմի և ամբողջ տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն կայունության խաթարման:

Հավատացած եղեք, որ այս իրավիճակը մտահոգում է թե’ Հայաստանի Հանրապետության և թե’ Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու և վստահեցնում ենք, որ մենք կողմնակից ենք խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հաշվի առնելով, որ այս պարագայում իր պատասխանատվության բաժինն ունի նաև Մինսկի խումբը, ուստի, ակնկալում ենք Ձեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անաչառ և գործուն մասնակցությունն այդքան անհրաժեշտ կայուն զինադադարի և խաղաղության հաստատման գործընթացում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում