Հայաստանին մոտ ապագայում ԴԱԻՇ-ի՝ «Իսլամական պետության» կողմից վտանգ չի սպառնում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը։
Հայաստանի առջև եղած սպառնալիքները, ըստ Չետերյանի, այլ որակի են։ Այդ վախը պայմանավորված է մամուլի ազդեցությամբ։ Հայաստանի հարևան երկրները՝ Թուրքիան, Իրանը, նաև Վրաստանը առնչություն ունեն այդ վտանգի հետ։







































