Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Լաթաքիայի հյուսիսում ավիահարված են հասցրել «Ջունուդ Կաուկազ» ահաբեկչական խմբավորման շտաբ-բնակարանին։ Դրա արդյունքում ոչնչացվել է 38 օտար վարձկան։ Այդ մասին հայտնել է ռազմական աղբյուրը։
Նրա խոսքով՝ սիրիական ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Էլ-Ռաուդի շրջանում և ոչնչացրել են 38 ահաբեկչի։ Նա ընդգծել է, որ սպանված զինյալների մեծ մասը եղել են օտար վարձկաններ, որոնք պատերազմում են սիրիական բանակի դեմ։
Նախորդ շաբաթ էլ Սիրիայի ռազմաօդային ուժերը Լաթաքիա նահանգի Զահիա բնակավայրում վերացրել էին մոտ 25 զինյալի։








































