Պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կմասնակցի հեռուստահաղորդման. նման որոշում է կայացրել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը:
Այս մասին գրում է The Guardian-ը:
«Հռոմի Պապը կանի նոր, բայց շատ կարևոր քայլ դեպի զանգվածային լրատվամիջոցների ժամանակակից դարաշրջան, երբ ուրբաթ օրը օրվա երկրորդ կեսին դառնա առաջին Պապը, որը մասնակցել է հեռուստահաղորդման` պատասխանելու հարցերի, որոնք նրան կտրվեն եթերում», ասվում է թերթում:
Հաղորդումը հեռարձակվելու է իտալական RAI հեռուստաալիքով և կտևի մոտ 80 րոպե: Բենեդիկտոս 16-րդը կպատասխանի ժամանակակից աշխարհին հուզող մի շարք հարցերի, իր վերաբերմունքը կարտահայտի արհեստական վիժումների, կաթոլիկ եկեղեցու վարքագծի մասին:







































