Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել որ Մալաթիա 84/8 հասեցին կից վարագույրի խանութի սրահում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական խումբը` ավագ քննիչ Վիլի Կալաչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































