Tuesday, 30 04 2024
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը

Հայաստանը՝ լվացքատուն «կեղտոտ» փողերի համար. մամուլ

Անցած շաբաթվա վեrջին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2012 թվականի ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին մանրամասն տեղեկանք: «Հայկական ժամանակը» գրում է, որ տեղեկանքը իր մեջ մի ուշագրավ, չափազանց ուշագրավ միտում է պարունակում: Խնդիրը վերաբերում է մեր տնտեսության օֆշորացմանը: Եթե մինչև հիմա կանխատեսում էինք, որ գնալով օֆշորային մութ փողերի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կմեծանա, ապա հիմա արդեն ունենք ասվածի ապացույցը: Ընդ որում՝ խոսքը պաշտոնական ցուցանիշների մասին է:

Ուրեմն այսպես: 2012 թվականին ՀՀ տնտեսությունը ստացել է 751.8 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում: Սա 8 տոկոսով պակաս է 2011 թվականի նույն ցուցանիշից: Միևնույն ժամանակ օֆշորային գոտիներից մեր տնտեսությունը ստացել է 142 միլիոն դոլարի ներդրում: Սա էլ իր հերթին ավելի քան 14 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ցուցանիշը: Այսինքն ինչ է ստացվում: Ստացվում է, որ մեր տնտեսության մեջ օֆշորներից եկող օտարերկրյա ներդրումների ծավալները աճում են երկնիշ տեմպերով, այն դեպքում, երբ գրեթե նույն տեմպերով նվազում են ընդհանուր օտարերկրյա ներդրումները: Սա արդեն միտում է: Իսկ դա ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը օտարերկրյա, պատկերավոր ասած «մաքուր» կապիտալի համար երկնիշ տեմպերով կորցնում է իր գրավչությունը: Եվ միաժամանակ ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը գնալով ավելի գրավիչ է դառնում անհայտ ծագման «կեղտոտ» կապիտալի համար: Իսկ դա, ինչպես մի քանի անգամ նշել ենք, հիմնականում հենց հայկական ծագման կապիտալ է: Դժվար չէ կռահել, որ այդ «կեղտոտ» փողերը տեղի օլիգարխների ու պաշտոնյաների «վաստակած» գումարներն են, որոնք տարբեր ճանապարհներով կուտակվել և շարունակում են կուտակվել օֆշորային գոտիներում:

Լուրջ երկրներում այդ գումարները ներդնելը կապված է որոշակի ռիսկերի հետ: Նախ այդպիսի երկրներում օֆշորներում գրանցված ընկերությունների իրականացրած ներդրումները հայտնվում են համապատասխան կառույցների մանրադիտակների տակ: Ցանկացած սայթաքում կարող է հանգեցնել տխուր հետևանքների: Եվ բացի այդ, մեր օլիգարխներն ու պաշտոնյաները ունակ չեն նորմալ երկրներում նորմալ՝ մրցակցային բիզնեսով զբաղվելու: Այդ դեպքում նրանք կսնանկանան շատ կարճ ժամկետներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում