Գերմանական Bosch ընկերությունը դեռևս 2007-ին ավտոմոբիլային կոնցռեն Volkswagen-ին նախազգուշացրել էր, որ վնասակար նյութերի արտանետման ցուցանիշները ցածրացնող ծրագրային ապահովումը պիտանի է միան փորձարկումների համար, և չպետք է տեղադրվի վաճառքի համար նախատեսված ավտոմեքենաներում: Այս մասին հաղորդում է Bild am Sonntag պարբերականը:
Նշվում է, որ հենց Bosch-ն է ավտոարտադրողին մատակարարել այդ նույն ծրագրային ապահովումը, որի պատճառով այն հայտնվել է սկանդալի կենտրոնում: Սակայն, դրա հետ մեկտեղ Volkswagen-ը նախազգուշացված էր նման ծրագրերի կոմեռցիոն նպատակներով օգտագործման ապօրինության մասին:
Բացի այդ, 2011-ին այս թերությունն է մատնանշել նաև ավտոկոնցեռնի ինժիներներից մեկը, սակայն դրան ուշադրություն չի դարձվել:








































