Վրաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը ԵՄ-ի հետ մուտքային արտոնագրերի ազատականացման համար, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ առաջնորդի տեղակալ Գիգի Գիգիաձեն, հայտնում է RIA Novosti-ն:
Սեպտեմբերի 28-ին ԵՄ-ից մասնագետներ կժամանեն Վրաստան: Եվրոպական հանձնաժողովի մայիսի 8-ի զեկուցման համաձայն՝ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ մուտքային արտոնագրերի ազատականացման համար հիմնական 15 պահանջներից 7-ը:
Հանձնաժողովի թվով 4-րդ զեկույցը կհրապարակվի դեկտեմբերի 15-ին, որի արդյունքում ավարտին կհասցվի մուտքային արտոնագրերի ազատականացման տեխնիկական մասը: Վրաստանը ԵՄ-ի հետ մուտքային արտոնագրերի ազատականացումը վերջնականորեն ակնկալում է 2016-ի ընթացքում:











































