Սեպտեմբերի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի վարչական տարածքում արագաչափի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի:
Ըստ կայքի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացած քաղաքացին Քուչակ գյուղի բնակիչ 49-ամյա Գուրգեն Սահակյանն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած անձին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:






































