Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Արցախյան սահմանը գծել է հայ զինվորը և այն պաշտպանելու է հայ զինվորը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

– Պարոն Խանումյան, իրավիճակը սահմանին փոխվել է: Երեկ չորս զինծառայող է զոհվել և 16-ը վիրավորվել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Արդյոք իրավիճակին  համարժե՞ք է հայկական կողմի դիվանագիտությունը:

– Իրոք, մենք կանգնած ենք նոր իրողության առջև: Հրադադարի ռեժիմի խախտումներ միշտ էլ եղել են, սակայն առաջին անգամ է, որ ականատես ենք լինում խոշոր տրամաչափի զենքերի կիրառման, հրթիռակոծման: Ցավոք սրտի, այս իրողությունների պայմաններում ունենք այնպիսի հայաստանյան իշխանություն, որը խիստ կարիք ունի լեգիտիմության և հեղինակություն չունի արտաքին աշխարհում: Ամբողջովին տրամաբանական է, որ թշնամու գործողությունները կարող են պայմանավորված լինել նաև վերոնշյալ հանգամանքով: Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, ապա պետք է նշեմ, որ այս պարագայում հիմնական խոսքը պետք է լինի զինվորականներինը, իսկ  դիվանագետների գործը՝ արտաքին աշխարհին մեր բանակի գործողությունների իմաստը բացատրելը: Տարբեր գերատեսչությունների հայտարարությունների ժամանակը սպառվել է, ակնհայտ է, որ մեր անվտանգությունը ենթարկվում է ոտնձգությունների, և հասարակությունն ակնկալում է ավելի գործնական քայլեր, քան կարող են լինել դեկլարացիաները:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահները այս անգամ հավասարության նշան են դնում Ադրբեջանի և Հայաստանի գործողությունների միջև: Մինչդեռ նախորդ տարվա օգոստոսին, երբ դարձյալ սահմանում լարվածություն կար, հստակ էր դիրքորոշումը և քննադատությունը Ադրբեջանի նկատմամբ:

– Այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքն ինձ ամենաքիչն է հետաքրքրում: Մեր հանրությունը սովորաբար մեծ նշանակություն է տալիս տարբեր կազմակերպությունների հայտարարություններին կամ զարմանում այս կամ այն կազմակերպության պասիվության վրա: Անվտանգությունն ապահովելը նախ և առաջ մեր պետությունների խնդիրն է, և ես կնախընտրեի, որ այդ համանախագահները մեզ քննադատեին՝ միայն թե զոհեր չունենայինք և անընդհատ բարելավեինք մեր դիրքերը Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմաններին:

– Նմանատիպ լարումը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, և արդյոք սա լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսելու փո՞րձ է:

– Սահմանային լարումը կարող է լինել լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսելու բաղադրիչներից մեկը, այս տարիներին այլ բաղադրիչների նույնպես ականատես ենք եղել, ինչպիսիք են զինատեսակների գնումը, տնտեսության ռազմականացումը և այլն: Սակայն ինձ մոտ համոզմունք կա, որ, այնուամենայնիվ, Ալիևը չի փորձի լայնածավալ գործողություններ սկսել, որովհետև պատերազմը ամենալուրջ սպառնալիքն է իր իշխանությանը: Լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ առաջանում են նոր, անվերահսկելի էլիտաներ, պատերազմը հնարավորություն է տալիս իշխող վարչակազմից դժգոհ խմբերին, այդ թվում ազգային փոքրամասնություններին, ակտիվ գործողությունների անցնել, ի վերջո՝ ռազմական անհաջողությունները իջեցնում են քաղաքական իշխանության հեղինակությունը և լեգիտիմությունը: Իմ կարծիքով՝ Ալիևի ռեժիմին առավելապես ձեռնտու է սահմանային լարվածությունը, պատերազմի իմիտացիան, ինչը թույլ է տալիս երկրի ներսում մեծացնել ռազմական հռետորաբանությունը, ոչնչացնել ընդդիմությանը, իսկ այլախոհներին հայրենիքի դավաճանության մեղադրանքով նետել բանտերը: Միևնույն ժամանակ թշնամու կերպարի դեմոնիզացիան թույլ է տալիս երկրի ներսում համախմբում ապահովել իշխող ռեժիմի շուրջ:

– Իսկ որքանո՞վ սա կարող է պայմանավորված լինել ռուսական զորքի՝ Ղարաբաղում հնարավոր տեղակայման հետ:

– Ես կարծում եմ, որ նման բանն ուղղակի անհնար է: Ղարաբաղյան կողմը, ինչ իշխանություններ էլ լինեն այստեղ, երբեք չի համաձայնվի, հայ զինվորից բացի, այլ զինվոր ընդունել: Արցախյան հասարակությունը շատ լավ է հիշում Խորհրդային Միության վերջին ամիսները, երբ խորհրդային զորքերն ուղղակի պատերազմ էին վարում հայկական բնակավայրերի դեմ, հայաթափում բազմաթիվ գյուղեր, հայ կամավորներին հանձնում ադրբեջանցիներին: Արցախյան սահմանը գծել է հայ զինվորը, և այն պաշտպանում ու պաշտպանելու է հայ զինվորը՝ Պաշտպանության բանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում