Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo պարբերականից հեռացել են երկու աշխատակիցներ, ովքեր հունվարին ներկա են եղել ահաբեկչության ժամանակ: Այս մասին հաղորդում է Asscoaietd Press-ը:
Մասնավորապես` խմբագրության գեղարվեստական խմբագիր Ռենալդ Լուզյեն, որը հայտնի է Լուզ կեղծանունով, հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթ լքում է խմբագրությունը: Լուզը պարբերականում ծաղրանկարների մեծամասնության հեղինակն էր, այդ թվում` նաև Մուհամեդ մարգարեի, որն ահաբեկչության պատճառ դարձավ:
Ռայթեր Պատրիկ Փեփլուն ասել է, որ խմբագրությունը կլքի հաջորդ տարվա սկզբին: «Եթե ես որոշել եմ դադարել գրել, պատճառն այն է, որ ինչ-որ բան ավարտվել է: Նրանք, ովքեր խուսափել են ահաբեկիչների ձեռքով մահվանից, իրական ողջ մնացածներ չեն, քանի որ այդ հարձակումից հետո մեր մի մասնիկը մահացավ»,- ասել է նա:










































