Առանց ահաբեկչության դեմ համատեղ պայքարի չի կարելի վստահ լինել, որ կհաջողվի պահպանել աշխարհում բարեկեցության և կարգուկանոնի ներկայիս մակարդակը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ գրում է RIA Novosti-ն:
«Մեր հասարակության զարգացման հետ մեկտեղ, որի ժամանակակից փուլում նշվում է դրա առավել դիվերսիֆիկացումը, մենք, դժբախտաբար, վկան ենք դարձել մի շարք այնպիսի անցանկալի երևույթների, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, ատելությունը: Հենց դա է մեր հասարակության քաղցկեղային ուռուցքը: Ուստի մենք պետք է անենք այն ամենը, ինչը մեր ուժերում է և բխում է համերաշխության և միասնականության շահերից»,- ասել է Պան Գի Մունը:











































