Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն այս րոպեներին ուժերն է չափում «Լաս-Պալմաս»-ի հետ։
Հանդիպման 10-րդ րոպեին դաշտի տերերի առաջատար Լիոնել Մեսսին դրվագներից մեկում պատահաբար բախվել է մրցակցի պաշտպանի հետ ու ձախ ծնկի վնասվածք ստացել։
Արգենտինացին չի կարողացել շարունակել խաղը։ Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Մունիր էլ Հադադին։
Մեսսիի վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա միայն բուժզննում անցնելուց հետո։









































