Reshet Bet-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կառավարությունը Ռուսաստանի ղեկավարությանը կոչ է արել հրաժարվել Սիրիայի քաղաքացիական պատերազմին խորը միջամտությունից։ Մասնավորապես՝ պաշտոնական Փարիզը Մոսկվային զգուշացրել է, որ Սիրիայի հակամարտությանն ակտիվ միջամտելը Ռուսաստանի համար կդառնա երկրորդ Աֆղանստան։
Ավելի վաղ ֆրանսիական ու բրիտանական իշխանություններն արդեն իսկ մտահոգություն են հայտնել Սիրիայում ռուսական ռազմական միջամտության ընդլայնման կապակցությամբ։ Մոսկվան հերքում է, թե ռուս զինվորները մասնակցում են ռազմական գործողություններին։






































