Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Երևանի քաղաքապետարանը և dasaran.am-ն ամփոփել են «Մաքուր պահենք մեր քաղաքը» մրցույթը

Երևանի քաղաքապետարանի և dasaran.am կրթական ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացված «Մաքուր պահենք մեր քաղաքը» մեկ րոպե տևողությամբ ֆիլմերի՝ հոլովակների մրցույթն ամփոփվել է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի մեկից հայտարարված և անցկացվող մրցույթին մասնակցել են Հայաստանի և Արցախի 1495 դպրոցներ։

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել և առաջին մրցանակին արժանացած աշակերտին պարգևատրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Քաղաքը մաքրելը, անշուշտ, քաղաքային իշխանությունների գործն է, իսկ ահա քաղաքը մաքուր պահելը՝ չաղտոտելը, յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է։ Այստեղ տեսնում ենք մի քանի տասնյակ աշակերտների, ովքեր ոչ միայն բարձր գիտակցումով են վերաբերվում այս հարցին, այլ նաև գտել են լավագույն միջոցը՝ քարոզելու կրթության, քաղաքավարության ու հայրենասիրության այս կերպը։ Յուրաքանչյուրը փորձ է արել իր ճաշակով, գիտակցությամբ ու այս տարիքում արդե՛ն ձևավորված քաղաքացիական կեցվածքով պատրաստել սոցիալական նշանակության այս տեսահոլովակները, որո նք այսօր արժանանում են պարգևների։ Հայրենասիրությունը դաստիարակություն է, հայրենասիրությունը նաև լավ կրթությունն է, լավ սովորելն ու սովորեցնելն է։ Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Մաքուր պահենք մեր քաղաքը» մրցույթին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք, որոնցից առաջին փուլը հաղթահարած 300-ը տեղադրվել են dasaran.am կայքում։ Այս տիրույթում ընտրության հնարավորություն ունեն շուրջ 1 մլն օգտատերեր, որոնցից 450.000-ը աշակերտներ են։

«Նախաձեռնելով «Մաքուր պահենք մեր քաղաքը» մրցույթը՝ կարծես աշակերտների շուրթերով մենք փորձեցինք մեծերին փոխանցել, որ պետք է հնարավորին հետևել շրջակա միջավայրի մաքրությանը։ Եվ երեխաները փայլուն կատարեցին մրցույթի առաջադրանքն այնքան հետաքրքիր մտահղացումներով, որ հանձնաժողովին անգամ դժվար էր ընտրել լավագույն 25 աշխատանքները։ Վստահ ենք, որ ոչ միայն այս աշակերտները, այլ նաև նրանց դասընկերները և շրջապատող մեծահասակները կսովորեն նրանցից ինչպես մաքուր պահել իրենց շրջակա միջավայրը, իրենց համայնքը»,- նշել է   dasaran. am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և հավելել, որ առաջին 6 տեղերը նվաճած աշակերտները ստացել են թանկարժեք նվերներ՝ նոթբուկներ, համակարգիչներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած աշակերտը համակարգիչ է ստացել ոչ միայն իր, այլ նաև իր դպրոցի համար։

Հաղթող աշակերտներին պարգևատրել են Երևանի քաղաքապետարանը, dasaran.am կայքը և այս նախաձեռնությանը սատարող գործընկերները։ Պարգևները աշակերտներին հանձնել են անվանի արվեստագետներ Մերուժան Տեր-Գուլանյանը, Տիգրան Հեքեքյանը և այլք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում