1800թ. Հռոմի պապ Պիոս 7-րդը Կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը ստանձնեց աննախադեպ ձևով. նա Վատիկան ժամանեց ոչ թե ձիով, այլ կառքով: Դրանից հետո Սուրբ Աթոռի բոլոր ղեկավարները նախընտրում են քառանիվ տրանսպորտային միջոցները:
Ամերիկյան Washington Post-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ ԱՄՆ այցի առիթով հրապարակել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդների ունեցած մեքենաների ցուցակը:
Մեքենաների մեծ մասը ընդհանուր գծեր ունեն. դրանք Վատիկանի կողմից պաշտպանված միևնույն համարանիշն են կրում՝ S.C.V.-1, և դրանց վրա պապի զինանշանն է նկարված:
Դրանց մոտ մեկ երրորդը Mersedes-Benz մակնիշի հսկայական մեքենաներ են՝ վերանախագծված Վատիկանի պահանջներին համաձայն:
Պապի ավտոմեքենան պետք է հարմարեցված լինի տեսանելիության մեծ դաշտի համար, որպեսզի ամբոխը կարողանա պարզ տեսնել պապին և ստանալ նրա օրհնությունը:
1982 թվականից ի վեր, երբ մահափորձ կատարեցին Հովհաննես Պողոս 2-րդ պապի վրա, այդ մեքենաներին հարմարեցրին նաև գնդականթափանց ապակուց պատրաստված պաշտպանիչ «տուփեր»:
ԱՄՆ այցելության համար Ֆրանցիսկոս պապը նախընտրել է բաց Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենա:












































