Samsung ընկերությունը Հարավային Կորեայում Samsung Pay բջջային վճարումների համակարգի մեկնարկից մեկ ամիս անց հրապարակել է առաջին արդյունքները, հայտնում է 3dnews.ru-ն: Առաջին ամսում օգտվողները կատարել են 30 միլիոն դոլար ընդհանուր գումարով մոտ 1,5 միլիոն փոխանցումներ: Վճարման ծառայությունից ակտիվորեն օգտվել են սմարթֆոնների տերերի 36%-ը, ընդ որում՝ 10%-ը վճարում են կատարել ամեն օր:
Ներկայումս Samsung Pay ծառայությունը հասանելի է Galaxy S6 և S6 Edge սմարթֆոններին, ինչպես նաև Galaxy Note 5 ֆաբլետին:
Samsung Pay-ից օգտվելու համար սմարթֆոնի տերը պետք է հաշիվ բացի՝ նշելով իր կրեդիտ քարտի տվյալները: Վճարում կատարելու համար բավական է հպվել սմարթֆոնով վճարումների ընդունման տերմինալին, որն աշխատում է անլար տեխնոլոգիայով:











































