Մարդկանց կյանքը միշտ էլ բարձր է պատերազմի տրամադրվածներից ցանկացածի շահից: Այս մասին հայտարարել է Հռոմի պապը` խոսելով Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ուկրաինայում տիրող հակամարտությունների մասին, գրում է RIA Novosti-ն:
«Ոչ միայն կրոնական կամ մշակութային հետապնդումների դեպքում, այլ յուրաքանչյուր հակամարտությունում, ինչպես` Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Հարավային Սուդանում, Մեծ լճերի շրջաններում մարդիկ ավելի մեծ նշանակություն ունեն, քան պատերազմի կողմանկիցների շահերը, որքան էլ օրինական նրանք լինեն»,- ասել է Հռոմի պապը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում իր ելույթի ժամանակ:
«Պատերազմներում և հակամարտություններում մարդիկ` քույրեր ու եղբայրներ, տղաներ ու աղջիկներ, ծերեր ու երեխաներ, հեծկլտում են, տառապում և մահանում են: Մարդկանց ուշադրություն չեն դարձնում, քանի դեռ մենք զբաղված ենք խնդիրների, ռազմավարության և տարաձայնությունների ցուցակ կազմելով»,- ընդգծել է քահանայապետը:










































