Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց հայտնել է ՌԴ-ի` ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման և այլ զինյալ խմբավորումների դեմ ավելի ակտիվ պայքարելու ցանկության մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ռուհանին հավելել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև «կոալիցիա» չկա:
«Ես Իրանի և Ռուսաստանի միջև կոլաիցիա չեմ տեսնում` Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա:









































