Ռուսական LEND սարքավորումն ուղեծրում հետազոտում է Լուսնի բևեռները, որտեղ գտնվում են սառույցի ամենամեծ շերտերը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ջրածինը դրանցում բավարար է հրթիռային վառելիքի արտադրության հումք դառնալու համար։ Բացի այդ, Լուսնի սառույցից կարելի է ստանալ և՛ ջուր, և՛ թթվածին։
Սառույցն անհրաժեշտ կլինի գիտական բազաների կենսապահովման համակարգերի համար, որոնք ապագայում կհայտնվեն Լուսնի վրա՝ ասել է ռուս հետազոտող, գիտնական Իգոր Միտրոֆանովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Շատ մարդիկ, այդ թվում՝ ես կարծում ենք, որ Լուսինը կլինի հաջորդ մայրցամաքը, որը կյուրացնի մարդկային քաղաքակրթությունը»,- ասել է նա։











































