Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է սաուդցի արքայազն Մաջիդ Աբդել Ազիզ Ալ Սաուդին՝ կապված բռնի սեքսուալ բնույթի մեղադրանքների հետ։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության աղբյուրներին։
Ալ-Սաուդը ձերբակալվել է չորեքաբթի՝ վարձակալված առանձնատանը։ Նախնական տվյալներով՝ նա աղջկան պարտադրել է սեռական կապի մեջ մտնել։ Ոստիկանական բաժանմունքում քննչական աշխատաններից հետո նրան 300 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել։
Նշվում է, որ սաուդյան թագավորական ընտանիքի ներկայացուցիչը դիվանագիտական անձեռնմխելիության կարգավիճակ չունի։
Սպասվում է, որ Ալ-Սաուդը դատարանի առջև կկանգնի հոկտեմբերի 19-ին։









































