Ջրի, սննդի և օդի աղտոտումն այսպես կոչված ֆտալատներով, որոնք պլաստիկ նյութերի մեծ մասի առանցքային բաղադրիչն են, վատացնում է սպերմատոզոիդի շարժունակությունն ու հանգեցնում տղամարդկանց անպտղության զարգացման։ Այս մասին հայտնում է Environment International պարբերականը։
Լունդի համալսարանի գիտնականները հետևել են 18-20 տարեկան 300 երիտասարդի։
Կան և այլ հետազոտություններ, որոնք նույնպես վկայում են օրգանիզմում ֆտալատների հայտնվելու և սերմի որակի միջև կապի մասին, սակայն կան նաև հրապարակումներ, որոնց հեղինակները նման կապ չեն հայտնաբերել։







































