Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը լուրջ մտահոգություն են հայտնել խաղաղ բնակչության շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետներ և ծանր սպառազինություն կիրառելու կապակցությամբ։

Նման սպառազինության կիրառումը անընդունելի է հակամարտության էսկալացման տեսանկյունից։ Մենք մեր խորին ցավակցություններն ենք հղում զոհվածների ընտանիքներին ու խորապես մտահոգված ենք միջազգային սահմանի ու շփման գծի յուրաքանչյուր կողմում կորուստների կապակցությամբ։

Մենք ամենավճռական արտահայտություններով դիմում ենք կողմերին, որպեսզի նրանք խուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր պատճառելուց։ Կողմերը, Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան, պարտավորվել են պաշտպանել խաղաղ բնակիչների անվտանգությունը։

Մենք ցավում ենք, որ այդ միջադեպերը գրանցվել են Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կողմից նախագահների հանդիպումը համաձայնեցնելու շեմին։ Մենք ակնկալում ենք, որ նախարարները լրջորեն կքննարկեն բռնությունների աճի ու բանակցային ճանապարհով հարցը կարգավորելու խնդիրները։ Միևնույն ժամանակ մենք չենք կարող վստահ ասել, թե ինչպես ծագեց բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։ Կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի մշակման ուղղությամբ, ինչպես որ դա քննարկվել է նախագահների հանդիպման ժամանակ։

Մենք շարունակելու ենք բարձր մակարդակով մեր աշխատանքը կողմերի հետ՝ լարվածության ապաէսկալացմանն ու ամուր և խաղաղ կարգավորման հարցում առաջ գնալուն հասնելու նպատակով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում