Գերմանական Bild պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում՝ պարզելու համար, թե ինչպես են, նրանց կարծիքով, գերմանացի մրցավարները վերաբերում Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
Հարցվածների 72%-ի կարծիքով՝ մրցավարները պետք է ավելի խիստ լինեն իսպանացի մասնագետի նկատմամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ այդ մասին հայտարարել է «Հոֆենհայմ»-ի գլխավոր մարզիչ Մարկուս Գիսդոլը, ում հեռացրել են Բունդեսլիգայի 6-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:
Նա տրիբունա է գնացել ՝ չորրորդ մրցավարի ձեռքից քաշելու համար: Խաղից հետո Գիսդոլը հայտարարել է, որ նման դրսևորումների համար Գարդիոլային նվազագույնը 5 անգամ պետք է հեռացնեին՝ ուղարկելով տրիբունա:










































