Ֆարել Ուիլյամսը հայտնի է ոչ միայն որպես երգիչ, պրոդյուսեր և դիզայներ, այլև որպես շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջոցառումների ակտիվ մասնակից: Նա վերջերս ներկայացրել է Raw for the Oceans կոչվող հագուստի հավաքածուն, որը ստեղծված է Համաշխարհային օվկիանոսի ջրերից հավաքված և այնուհետև վերամշակված պլաստիկից: Այս մասին հայտնում է novate.ru-ն:
2010թ. Ուիլյամսը համահիմնադրել է Bionic Yarn տեքստիլ ընկերությունը, որը զբաղվում է երկրորդային հումքից ինովացիոն նյութերի մշակմամբ, հիմնականում՝ պլաստիկե շշերից:
Երկրորդային հումքից հավաքածուն ներառում է շապիկներ, կոմբինեզոններ, ջինսեր, վերարկուներ, բաճկոններ: Արտադրողները հայտարարել են, որ Raw for the Oceans հավաքածուի ստեղծման համար ծախսվել է մոտ 10 տոննա վերամշակված պլաստիկ:


















































