Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ կհանդիպի հոկտեմբերի կեսերին։
Զուրաբ Աբաշիձեն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն նաև երկու երկրների էկոնոմիկայի ու արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:
«Մենք ունենք մեր օրակարգը՝ առևտրատնտեսական հարաբերություններ, տրանսպորտային հաղորդակցություններ, մարդասիրական խնդիրներ։ Հենց այդ հարցերի շուրջ էլ ծավալվելու է զրույցը։ Մենք չենք ստորագրում փաստաթղթեր, չենք ստանձնում պարտավորություններ։ Փորձում ենք երկխոսության միջոցով լուծել տվյալ ոլորտների կոնկրետ խնդիրները»։










































