Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերի հրամանատար, ԱՄՆ գեներալ Ջոն Քեմփբելը հանձնարարականներ է հղել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության վերաբերյալ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ-ի և գործընկեր երկրների պաշտոնյաներն ասել են, որ դրանցում մի քանի տարբերակ կա. Աֆղանստանում կմնա մոտ 10 հազար զինվոր, նրանց թիվը կնվազի մինչև 8 հազար, ռազմական ներկայությունը կնվազի կրկնակի: Մեկ այլ տարբերակ ենթադրում է 2016-ի վերջին միայն մի քանի հարյուր ամերիկացի զինվորականի ներկայություն:
Որոշ պաշտոնյաներ մտահոգված են, որ դա կհանգեցնի ահաբեկիչների ակտիվացման:
Տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:











































