Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում տեղի ունեցած 6.9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 66 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով ավերվել է մոտ 200 տուն։
Ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 22.53-ին՝ Սորոնգ քաղաքից 29 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 64.2 կմ խորության վրա։
Ինդոնեզիան գտնվում է մոլորակի ամենաակտիվ սեյսմիկ գոտում և հանդիսանում է, այսպես կոչված, Խաղաղօվկիանոսյան հրե օղակի մաս։