ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանի կողմից Սիրիայի իշխանություններին աջակցությունը չի համապատասխանում ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգտոնի շահերին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, գրում է RIA Novosti-ն:
«Նախագահը կրկին ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Բաշար Ասադին աջակցության կրկնապատկումը պարտված խաղադրույք է: Այն չի համապատասխանում ռուս և ամերիկացի ժողովուրդների շահերին»,- հայտարարել է նա:










































