Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Եվրամիության որոշումը` փախստականներին օգնության համար մեկ միլիարդ եվրո հատկացնելը, սակայն հիասթափություն է հայտնել` կապված նախօրեին ԵՄ արտահերթ գագաթնաժողովի ընդհանուր արդյունքների հետ, գրում է RIA Novosti-ն:
«Պետք էր համարձակ և հեռանկարային նոր մոտեցում: Իսկ ստացվեց ուղղակի ձախողված ռազմավարության շարունակություն: Փախստականներ ընդունող երկրներին 1 մլրդ եվրո հատկացնելու առաջարկությունը դրական քայլ է, բայց դրանից բացի, մյուս խոստումները հիասթափեցնում են: ԵՄ առաջնորդները պետք է պայմանավորվեին այն մասին, թե ինչպես ապահովել անվտանգ և օրինական ճանապարհներ Եվրոպա փախստականների համար և ինչպես վերականգնել Եվրոպայում ապաստան հատկացնող չգործող համակարգը»,- ասվում է հայտարարությունում:
«Իմիջիայլոց, այն փաստը, որ նրանք կենտրոնացել են ինչպես փախստականներին պահել Եվրոպայից դուրս առաջարկությունների վրա, համաշխարհային միգրացիոն ճգնաժամի անտեսում է»,- ընդգծվում է հաղորդագրությունում:











































