Ուշ քնելու վտանգավորության մասին հայտնում է woman-talk.com-ը:
1.Մտավոր հյուծում
Ուղեղը ակտիվ հանգստանում է ժամը 21-23-ը: Եթե դուք միշտ քնում եք 23-ից ուշ, ապա աստիճանաբար ձեր ուղեղը հյուծվում է: Եթե չեք քնում 23-ից մինչև գիշերվա 1-ը, տուժում է ձեր կենսական ուժը, խախտվում է նյարդային համակարգը, որի նշաններն են թուլությունը, ծանրությունը և հոգնածությունը: Եթե չեք քնում 1-3-ը, ապա առաջանում է ագրեսիվություն և գրգռվածություն: Հիշեք, որ ձեր ուղեղը կարիք ունի հանգստանալու:
2.Գեղեցկության խամրում
Քունը ամենաազդեցիկ միջոցն է գեղեցկությունը պահպանելու համար: Քնի ժամանակ է տեղի ունենում բջիջների ակտիվ նորացում և հյուսվածքների վերականգնում:
3.Խրոնիկ հոգնածություն
Ժամանակի ընթացքում օրգանիզմում կուտակվում է ներքին լարվածությունը, և օրգանիզմը կորցնում է ինքնավերականգնման ընդունակությունը:
4.Ավելորդ կիլոգրամներ
Ամերիկյան գիտնականները ապացուցել են, որ պարբերաբար չքնող կանայք արագ գիրանում են: Քնի պակասը վատացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը և առաջացնում գիրանալու ռիսկ:
5.Իմունիտետի թուլացում
Գիշերվա ընթացքում ակտիվանում են իմունային համակարգի բջիջները, որոնք ոչնչացնում են ցերեկը օրգանիզմ ընկած հիվանդածին միկրոօրգանիզմներին: Սակայն դրա համար հարկավոր է գոնե 8 ժամ քնել:
6.Ծերացում
Գիշերային քնի ժամանակ վերականգնվում են մաշկի բջիջները, լավանում է արյան հոսքը, ինչը բջիջները հարստացնում է թթվածնով և ամինաթթուներով: Վերանում են կնճիռները, թարմանում մաշկի գույնը: Սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ է քնել 8 ժամ:








































