Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հինգշաբթի օրը ԱՄՆ կոնգրեսում ելույթ է ունեցել աբորտների և մահապատժի դեմ, գրում է RIA Novosti-ն:
Քահանայապետը կոնգրեսի ընդհանուր նիստին հիշեցրել է աստվածաշնչյան «ոսկե կանոնի» մասին, որը պատվիրում է մյուսների նկատմամբ վարվել այնպես, ինչպես ինքդ քո նկատմամբ:
««Ոսկե կանոնը» հիշեցնում է մեզ մարդկային կյանքը պաշտպանելու մեր պարտականության մասին նրա զարգացման վաղ փուլում: Այդ համոզմունքը իմ ծառայության սկզբից ի վեր ինձ հանգեցրեց պնդելու տարբեր մակարդակով մահապատժի համաշխարհային արգելքին»,- ասել է Ֆրանցիսկոսը:











































