Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսությունը շարունակել Վրաստանի յուրաքանչյուր քաղաքական գործչի հետ։
Մատվիենկոն Եվրասիական կանացի ֆորումի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Մենք պատրաստ ենք Վրաստանի ամեն տիպի քաղաքական գործիչների հետ շարունակել երկխոսությունը, հանդիպել ու փնտրել փոխգործակցության ձևաչափեր, վերացնել լարվածությունը, զարգացնել համագործակցությունը»։
Նա հավելել է, որ հինգշաբթի հանդիպելու է «Դեմոկրական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ։ Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերություններում լարվածությունը ստեղծվել է ոչ Ռուսաստանի մեղավորությամբ. «Մենք սիրում ենք վրաց ժողովրդին, մեզ միմյանց կապում են մեր ընդհանուր պատմությունը, մշակութային, եղբայրական կապերը»։












































