Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հավայան կղզիները ներկայացնող ձկնորս Բրեքսթոն Ռոչան վագրային շնաձկան կծելուց հետո ծեծի է ենթարկել նրան և դուրս է եկել ափ, ուր նրան ցուցաբերել են բուժօգնություն։ Նա անգամ կարողացել է տեսագրել դա։
Հավայան կղզիների 27-ամյա բնակիչը ստորջրյա որսով զբաղվել է ափից 55 մետր հեռավորության վրա, երբ նկատել է, որ իրեն մոտենում է գիշատիչը։ Ձկնորսն ընդգծել է, որ դա երբևէ իր տեսած ամենամեծ վագրային շնաձուկն է։ Ձկնորսը պատմել է, որ երկու ձեռքերով բռնել է գիշատչի մռութից, որպեսզի թույլ չտա հարձակվել իր վրա, սակայն նա գտնվել է չափազանց ուժեղ և կծել է իր ոտքը։
Այդ ժամանակ ձկնորսը հարվածել է նրա ուղիղ քթին, ինչից շշմած շնաձուկը բաց է թողել ձկնորսի ոտքն ու հեռացել է։ Տուժածը պատմել է, որ ադրենալինն ու գիշատչի սուր ատամներն իրեն թույլ չեն տվել անմիջապես հասկանալ, որ շնաձուկը կծել է իրեն։








































