Պարզվել է, որ լի միզապարկը մարդուն վերածում է հիանալի ստախոսի։ Դա պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։
Փորձի մասնակիցներին խնդրել են խմել 700 կամ 50 միլիլիետր ջուր։ 45 րոպե անց կամավորները պետք է փորձի ղեկավարին խաբեին։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Պետքարան գնալ ցանկացողներին հաջողվել է խուսափել ստի հայտնաբերումից։ Գիտնականների խոսքով՝ այստեղ կարևոր դեր ունի արգելակման կողմնակի էֆեկտը։ Այն կայանում է նրանում, որ մի ոլորտում ինքնավերահսկումը տարածվում է նաև նույն ժամանակ կատարվող այլ հանձնարարությունների վրա։ Այս դեպքում միզապարկի նկատմամբ վերահսկողությունն օգնել է մասնակիցներին կառավարել խաբելուն մասնակցող բարդ մտավոր գործընթացները։












































