19 տարի առաջ ամերիկացիների կողմից Տրիպոլիի ռմբակոծությունից հետո գնդապետ Քադաֆին ասել էր, որ եթե պետք լինի՝ Լիբիայի ողջ ժողովուրդը կգնա անապատ, և թող այդ ամերիկացի ագրեսորները դրանից հետո գնան նրանց բռնեն: Դրանից հետո Քադաֆին համեմամտել էր այդ իրավիճակը 1941 թ. Գերմանիայի՝ Ռուսաստան ներխուժման հետ` նշելով, որ այն ժամանակ նացիստները հաշվի չառան «գեներալ սառնամանիքին»: Քադաֆին այն ժամանակ ասել էր, որ իրենք ունեն բնական առավելություն` «գեներալ շոգն» իրենց կողմից է: Այն ժամանակ Քադաֆիի ասածները լուրջ չէին ընդունել, հիմա ՆԱՏՕ-ն կրկին հիշել է Քադաֆիի այդ խոսքերը: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Ամառը մոտենում է, իսկ կոալիցիոն օդուժը չի կարողանում հաջողության հասնել լիբիական ուղղությամբ: Օդուժի գործողություններն էլ դժվարանում են ավազահողմերի պատճառով: Բնակչության մեծ մասը, վախենալով Քադաֆիի ուժերի վրեժից, փախել է դեպի Բենղազիի, իսկ Քադաֆիի տանկերն առաջ են շարժվում ավազի քողի տակ: Կարծես ոչ մի բան չի կարող դադարեցնել նրանց առաջխաղացումը դեպի Բենղազի:
Կայքը գրում է, որ այս պայմաններում աճում է վատատեսությունը ապստամբների մեջ, և այն միտքն է տարածվել, որ Քադաֆիի դեմ ինքնուրույն պայքարել հնարավոր չէ: Շատերն են հիմա խոսում զինադադարի և երկիրը բաժանելու մասին, ինչը մինչև վերջերս չէր քննարկվում:










































