Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Տիմերմանսը հայտարարել է, որ փախստականների հետ կապված ճգնաժամի լուծման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու դեպքում Եվրոպային աջ արմատականության ալիք է սպասվում: Այս մասին նա ասել է BBC ռադիոկայանի եթերում:
«Եթե մենք ի վիճակի չենք լուծել այդ խնդիրը, եթե մենք ունակ չենք կայուն լուծումներ գտնել, դուք եվրոպական մայրցամաքում ուլտրաաջերի ալիք կտեսնեք»,- ասել է Տիմերմանսը:
Նա հավելել է, որ հարյուր հազարավոր փախստականների ներհոսքի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է բարելավել ԵՄ սահմանների պաշտպանությունը:








































