Ճապոնացի վազորդ Հիդեկիտի Միյաձակին երազում է մրցել Ուսեյն Բոլտի հետ: 100 մետր մրցատարածությունը 105-ամյա Միյաձակին հաղթահարել է 42,22 վարկյանում: Ընդ որում, նա չի լսել մեկնարկային ազդանշանը՝ կորցնելով մի քանի վայրկյան:
«Դժգոհ եմ իմ արդյունքից: Հուզվում էի, քանի որ հասկանում էի, որ դանդաղ եմ վազում: Հավանաբար, ծերանում եմ: Վազքում դեռ նորեկ եմ: Պետք է ավելի ջանասիրաբար մարզվել: Իմ առջև խնդիր եմ դրել 100 մետրը հաղթահարել 35 վայրկյանում: Դեռ կարող եմ բարելավել արդյունքս:
Կցանկանայի մրցել Բոլտի հետ: Մի քանի տարի առաջ նա Ճապոնիա էր եկել և ցանկացել հանդիպել ինձ հետ: Սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ»,- Sport Express-ը մեջբերում է Միյաձակիի խոսքերը:









































