Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի «Հոֆենհայմ»-ի դեմ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտարարել է, որ իր սաներն անվստահ էին գործում: Մասնագետը, սակայն, նշել է, որ թիմը չպետք է հիասթափվի:
«Մենք հստակ չէինք գործում: «Բորուսիա»-ի գործողությունները վստահ չէին: Մրցակցի դարպասի մոտ չէինք կարողանում իրական վտանգ ստողծել:
Սակայն չի կարելի թույլ տալ, որպեսզի ֆուտբոլիստներն իրենց պարտված զգան: Սա ընդամենն առաջին ոչ-ոքին է: Միայն 6-րդ տուրում ոչ-ոքի խաղացինք»,- Bild-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:







































