Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի մեկնաբանել կարգապահական կոմիտեի գործողությունները, որը 3 խաղով որակազրկել է թիմի հարձակվող Դիեգո Կոստային:
«Չեմ ցանկանում մեկնաբանել այս ամենը: Եթե սկսեմ խոսել, օրինակներ կբերեմ, մանրամասն կվերլուծեմ խաղը, ինչի համար ինձ նույնպես կորակազրկեն: Դա հարկավոր չէ ո՛չ ինձ, ո՛չ թիմին:
Կասեմ միայն, որ երեք խաղով կորցրել ենք կարևորագույն խաղացողի և չպետք է զրկվենք մարզչից: Այդ պատճառով ես կլռեմ, չեմ ցանկանում որակազրկում ստանալ»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:







































