Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինյոն Լիգայի Գավաթի խաղարկության 3-րդ շրջանում «Ուոլսոլ»-ի նկատմամբ տարած հաղթանակը կարևորագույն նվաճում է համարում, որը վստահություն կներշնչի թիմին:
«Հեշտ չէր: «Չելսի»-ն լավ սկսեց հանդիպումը՝ մեկ-երկու գոլային պահ ստեղծելով մրցակցի դարպասի մոտ: Գոլ խփեցինք և «Ուոլսոլ»-ին ապացուցեցինք, որ թեև հիանալի ֆուտբոլ ցուցադրող մրցակից ունենք, սակայն չենք պատրաստվում սխալներ թույլ տալ և դուրս մնալ մրցաշարից:
Եթե մրցաշրջանն այնքան թույլ ես սկսում, որքան դա արեցինք մենք, ապա առաջին լիգայի թիմին պարտվելն անթույլատրելի է: Այլ բան է, եթե ամեն ինչ լավ է ընթանում և դու կարող ես վրիպում թույլ տալ: Այս հաղթանակը վստահություն կներշնչի մեզ»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:











































