Համացանցում հայտնվել է տեղեկատվություն OLED-դիսփլեյով iPhone-ի տարբերակի հնարավոր թողարկման մասին։ Business Korea պարբերականը՝ հղում անելով Apple կորպորացիային մոտ անանուն աղբյուրին, հայտնում է, որ խոշորագույն մատակարարներից մեկը բանակցություններ է վարում ամերիկյան կորպորացիայի հետ մատակարարումների մասին։
Աղբյուրի տեղեկություններով՝ OLED-դիսփլեյով առաջին iPhone-ը կթողարկվի 2018-ից ոչ շուտ։
Նման պանելների թողարկումը կսկսվի սմարթֆոնների թողարկումից մեկ տարի առաջ, ինչի համար հարավկորեական LG-ն արդիականացնում է դիսփլեյների թողարկման հոսքագիծը։











































